Դեկտեմբերի 26-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակելի տներից մոտ ավտոմեքենա է այրվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը դեպքի մասին ահազանգն ստացել է ժամը 07։53-ին։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մկրտչյան փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 08:22-ին: Այրվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ավտոմեքենայի սրահ։
