26 դեկտեմբերի 2025 – 14:00 AMT
PanARMENIAN.Net – Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը, հայտնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
«Կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունն արգելված է Գուդաուրի (փոստային բաժանմունք) – Կոբի հատվածում»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Apsny.ge-ն։
Մյուս տեսակի տրանսպորտային միջոցները շարունակում են ազատ երթևեկը։