Հայաստանն ինքնիշխանության ու պետականության կորստի փուլում է, ու բոլոր այն ուժերը, որոնք խնդիր են դնում իրենց առջև ուղղակի լինել խորհրդարանում՝ նպաստում են իշխանության օրակարգին. այսօր ասաց ՀԱԿ փոխնախագահը` իրենց` ընտրություններին մասնակցելու մասին։
Արամ Մանուկյանը վստահեցրեց՝ իրենք նախընտրական պայքարի մեջ են մտնում՝ ձևավորելու այնպիսի դաշինք, որով հնարավոր կլինի երկիրը փրկել գահավիժումից։
«Այսօրվա իշխանությունն ունի ընդամենը 10 տոկոսանոց ռեյտինգ ու նման պարագայում չհաղթել այս իշխանությանը՝ ուղղակի ամոթ է»,- շեշտեց Արամ Մանուկյանը։