Միքայել սրբազանին վիրահատել են – 24News

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այսօր վիրահատել են: 24News-ն այս մասին տեղեկացավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուից: Վերջինս նշեց, որ դեռ որևէ տեղեկություն չի կարող ասել Սրբազանի առողջական վիճակի մասին, քանի որ վիրահատությունը նոր է ավարտվել։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, որ վիրահատական միջամտության կարիք կա։

Հասմիկ Կիրակոսյան

—00—ԼԱ

Leave a Comment