Իսրայելը հարվածել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին

Իսրայելը հարվածել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի վարժական ճամբարին, զինամթերքի պահեստներին և «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Իսրայելական բանակը նշել է, որ նման ռազմական օբյեկտների առկայությունն ու վարժանքների անցկացումը «խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնությունները»։

Leave a Comment