Ռոսկաչեստվոն չինական անվադողերում քաղցկեղածին նյութեր է հայտնաբերել


Բիզնես


Ռուսաստանի որակի տեսչական մարմինը` Ռոսկաչեստվոն, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ չինական անվադողերում հայտնաբերել է կոնցերոգեններ` քեղցկեղածին նյութեր` ի տարբերություն ռուսականի։

«Շուկան բաժանվել է երկու մասի։ Ռուսական արտադրության բոլոր փորձարկված անվադողերը խստորեն համապատասխանում են ԳՕՍՏ-ին, մինչդեռ ստուգված չինական արտադրության բոլոր անվադողերը պարունակում են անվտանգ շեմը 3,2–7,7 անգամ գերազանցող վտանգավոր յուղեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՏԱՍՍ-ի` Ռոսկաչեստվոն ուսումնասիրել է անվադողերի 10 մոդել։ Ստուգումը չեն անցել չինական արտադրության GoForm AT01, Kustone Quiet Q7, Ovation VI-682, Sunfull SF-688, Mirage MR-162 և Hifly HF201 անվադողերը։



Leave a Comment