ՀՀ ներկայիս իշխանություններն իր գործողություններով միայն ավելի է ահագնացնում բոլոր այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք ծառացել են մեր ժողովրդի առաջ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի արդեն 8 տարվա կառավարման շրջանում Հայաստանը նրա սխալ, տգետ, ապաշնորհ, որոշ դեպքերում՝ դավաճանական ընտրությունների պատճառով ունեցել է Ադրբեջանի հետ 10 ռազմական բախում։
«Դրանք տեղի են ունեցել միայն այն պատճառով, որ Փաշինյանը մերժել է 2019-ի հայանպաստ պլանը, որն առաջարկվել է մեր լավագույն դաշնակիցների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի կողմից՝ ըստ էության խարխլելով նրանց դերը որպես միջնորդի ու ագրեսիան զսպողի։ Դրա հետևանքով կորցրինք Արցախը, 5000 թանկարժեք կյանք, ինքնիշխան տարածքներ, գտնվում ենք նաև «Զանգեզուրի միջանցքի» կորստի գործընթացի մեջ։ Այս ամենը կարծես վերջ չունի, որովհետև մենք հիմա գտնվում ենք «սողացող կապիտուլյացիայի» մեջ, երբ Ադրբեջանն ամեն օր նորանոր պահանջներ է դնում մեր առաջ, որոնց վերջը չի երևում»,- ասաց նա։