https://arm.sputniknews.ru/20251226/teghekutjuny-keghts-e-qaghaqapetarany-ajapnjak-kajarani-hamar-tsakhsvats-gumari-masin-97262323.html
Տեղեկությունը կեղծ է․ քաղաքապետարանը՝ «Աջափնյակ» կայարանի համար ծախսված գումարի մասին
Տեղեկությունը կեղծ է․ քաղաքապետարանը՝ «Աջափնյակ» կայարանի համար ծախսված գումարի մասին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ պարզաբանում է տարածել։ 26.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-26T13:17+0400
2025-12-26T13:17+0400
2025-12-26T13:17+0400
հայաստան
երևան
քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար հատկացված 9,6 մլրդ դրամ գումարը վերաբաշխվել է բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ պայմանագրի համաձայն` 1,8 մլրդ դրամով պետք է կազմվեր կայարանի նախագիծը, մշակվեին աշխատանքային փաստաթղթերի փաթեթները։ Պարզվում է, որ այդ 1,8 մլրդ դրամով կատարվել է միայն «նախագիծ» փուլի ծավալին համապատասխանող աշխատանքը։ Երևանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքներին, ասել էր, որ կայարանի համար հատկացված գումարների մի մասն ուղղվել է տրոլեյբուսների գնմանը, և հաջորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանն ունենալու է 12–մետրանոց 45 նոր տրոլեյբուս։Ըստ քաղաքապետարանի` քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:«Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը: Պետական բյուջեի մասին 2026թ. օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2 միլիարդ դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար»,– եզրափակել է քաղաքապետարանը։Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։«Սուրմալու» մետրոյի կայարանի մրցույթ կհայտարարվի՞. հարցը քննարկվում է քաղաքապետարանում
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpg
հայաստան, երևան, քաղաքապետարան
հայաստան, երևան, քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ պարզաբանում է տարածել։
«Ի պատասխան մամուլում տարածված կեղծ տեղեկատվության` տեղեկացնում ենք, որ 2025թ. պետական բյուջեով հաստատված միջոցներից Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 9,6 մլրդ դրամ, որից 3-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի համար «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ին վճարվել է 7,65 մլն դրամ: Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ՝ հաշվի առնելով այն, որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025թ. հունիսի 9-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ քաղաքապետարանի` քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:
«Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը: Պետական բյուջեի մասին 2026թ. օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2 միլիարդ դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար»,– եզրափակել է քաղաքապետարանը։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։