Շիրակի մարզում այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում, վթարի է ենթարկվել Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսը, կա վիրավոր, հայտնել է Shamshyan.com-ը:
Շիրակի մարզի բնակիչ, 69-ամյա Արտաշես Սարիբեկյանը իր վարած երթուղային միկրոավտոբուսով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով ուղևորը՝ 40-ամյա Ալլա Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
