«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր, «Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը նշել է, թե ում է այս պահին համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
«Յամալը, անկասկած, այս պահին աշխարհի լավագույն խաղացողն է։ Ես պարզապես հույս ունեմ, որ մենք կկարողանանք վայելել նրա խաղը որքան հնարավոր է երկար», — 61-ամյա հոլանդացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ 2025 թվականի «Ոսկե գնդակի» համար պայքարում նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ՊՍԺ-ի Ուսման Դեմբելեից հետո։