UNF․ Միհրան Հարությունյանի մրցակիցը հայտնի է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում հաջորդ հանդիպումը կանցկացնի ամերիկացի Շեյն Տորեսի դեմ։

Մարտիկները հունվարի 31-ին UNF-ի մրցաշարում կմրցեն 66,5 կգ քաշային կարգում, հաղորդում է UNF-ի մամուլի ծառայությունը։

Շեյն Տորեսը խառը մենամարտերում ունի 8 հաղթանակ ու 9 պարտություն։

Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում մասնակցել է 6 հանդիպման, տարել 4 հաղթանակ և կրել 2 պարտություն: 36-ամյա մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2024թ․ մայիսի 24-ին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով բրազիլացի Լուկաս Նասիմենտո Նոգեյրային։

 

Leave a Comment