https://arm.sputniknews.ru/20251226/hh-pn-zvoramaseric-mekum-dizvareliq-en-hapshtakel-manramasner-97260003.html
ՀՀ ՊՆ զորամասերից մեկում դիզվառելիք են հափշտակել․ մանրամասներ
ՀՀ ՊՆ զորամասերից մեկում դիզվառելիք են հափշտակել․ մանրամասներ
Sputnik Արմենիա
Մեղադրանքներ են ներկայացվել ՊՆ պաշտոնատար անձանց։ 26.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-26T11:30+0400
2025-12-26T11:30+0400
2025-12-26T11:30+0400
հայաստան
հակակոռուպցիոն կոմիտե
դիզվառելիք
հափշտակում
հափշտակություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_0:1:1200:676_1920x0_80_0_0_fa8679df934ae685c4efde6bb214f524.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են զորամասից դիզվառելիք հափշտակելու և հափշտակությանն օժանդակելու մեջ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ դարձյալ վաճառելու նպատակով։ Խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե:Հափշտակության և դրա փորձի համար ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 44-256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելու փորձը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:Մեղադրանքներ են ներկայացվել նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:Երևանում ոստիկանների համազգեստով թալանել են հյուրանոցում գտնվողներին. 7 ձերբակալված կա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_150:0:1051:676_1920x0_80_0_0_1b2eafe2cb9de74430d79cd6ca0abc2a.jpg
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, դիզվառելիք, հափշտակում, հափշտակություն, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, դիզվառելիք, հափշտակում, հափշտակություն, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Մեղադրանքներ են ներկայացվել ՊՆ պաշտոնատար անձանց։
«Գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը պահեստ մուտքագրելու փոխարեն որոշել է վաճառել և գնորդ գտնելու համար դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին։ Վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև»,- ասված է հաղորդագրությունում:
Դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ դարձյալ վաճառելու նպատակով։ Խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Հափշտակության և դրա փորձի համար ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 44-256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելու փորձը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: