Էջմիածնի վրա դեկտեմբերի 28-ին գրոհելու մասին տեղեկությունն Արմավիրի մարզպետարանում դժգոհություն է բարձրացել, քանի որ աշխատակիցների ընտանիքները հակադիր կողմում են, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ դեկտեմբերի 18-ին տաճարի վրա առաջին գրոհի կազմակերպիչը Արմավիրի մարզպետն էր, որի վրա էր դրված մարդկանց քանակի ապահովման հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից շատերն աշխատանքը չկորցնելու վախից գնացել են Մայր Աթոռ ու տեսել, որ իրենց ընտանիքների անդամները, որոշ ընկերներ հակադիր կողմում են՝ եկել են կաթողիկոսին պաշտպանելու, նշել է թերթը։
Լրատվականի տեղեկություններով՝ ծանր միջադեպեր ու խոսակցություններ են տեղի ունեցել ընտանիքներում:
Չնայած շրջանառվող տեղեկություններին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի Մայր Աթոռում է պատարագի մասնակցելու, նա երեկ հայտարարել էր, որ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կլինի պատարագի:
