Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Ժամը 9։00-ի դրությամբ ձյուն է տեղում Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment