Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար թունելը արագընթաց մայրուղու վրա

Բաժանորդագրվել

Թունելի շինարարությունը սկսվել էր 2020 թվականի ապրիլին։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանի հյուսիս-արևմուտքում բացվել է աշխարհի ամենաերկար թունելը արագընթաց մայրուղու վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը։

«Տյանշան Շենլի թունելը, որի երկարությունը 22,13 կմ է, այսօր պաշտոնապես բացվել է երթևեկության համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Թունելն անցնում է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում գտնվող Տյանշանի լեռներով։ Թունելի Տյանշանի լեռների այս հատվածում երթևեկության ժամանակը մի քանի ժամից կրճատել է մինչև մոտավորապես 20 րոպե։

Թունելի շինարարությունը սկսվել էր 2020 թվականի ապրիլին։

Leave a Comment