Նիգերիան հաստատել է ԻՊ զինյալների ուղղությամբ ԱՄՆ հարվածները ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Նիգերիան հաստատել է ԻՊ զինյալների ուղղությամբ ԱՄՆ հարվածները

Նիգերիայի իշխանությունները հաստատեցին, որ ԱՄՆ-ն թիրախային ավիահարվածներ է հասցրել ԻՊ զինյալներին՝ երկրի հյուսիս-արևմուտքում։

«Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ երկրի իշխանությունները շարունակում են համագործակցել միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ ահաբեկչության սպառնալիքին հակազդելու համար… Այն հանգեցրել է Նիգերիայի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական թիրախների դեմ ուղղված թիրախային ավիահարվածների»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԻՊ-ի զինյալների ուղղությամբ «մահաբեր հարվածի» մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Leave a Comment