Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը եզրափակիչ ելույթով են հանդես եկել

Քաղաքականություն

26.12.2025 | 09:28

Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական հերթական նիստն է կայացել Բաքվի ռազմական դատարանում։ Նախագահող դատավոր Զելյնալ Աղաևը հայտարարել է, որ դատական ​​նիստը կշարունակվի հայ գերիների եզրափակիչ խոսքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ համաձայն չէ մեղադրանքի կողմի ապացույցների հետ և ներկայացրել է իր հակափաստարկները։ Նա հայտարարել է, որ մեղադրանքի կողմը «Խորհրդային Ղարաբաղ» թերթում իր աշխատանքը ներկայացրել է որպես հանցագործություն, սակայն ինքը համաձայն չէ դրա հետ։ Նա ասել է, որ ինքը թերթի չորս փոխխմբագիրներից մեկն է եղել և թերթը թարգմանել է ռուսերեն։ Ղուկասյանը նշել է, որ թերթի գործունեությունը հանցագործություն չի համարում։

Արկադի Ղուկասյանն ասել է, որ 2007 թվականին հեռացել է մեծ քաղաքականությունից և այլևս չի վերադարձել։ Նա նաև հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներում։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը նույնպես ներկայացրել է մեղադրանքի կողմի պնդումներին իր հակափաստարկները։ Նա նաև մեկնաբանել է իրենց որպես հանցավոր կազմակերպություն ներկայացնելը. «Ոչ մի հանցավոր կազմակերպություն գոյություն չի ունեցել և չէր կարող գոյություն ունենալ»։

Դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 26-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment