Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

 

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

 

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

 

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment