
ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Նիգերիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իմ՝ որպես գլխավոր հրամանատար հրամանով, ԱՄՆ-ն հզոր և մահաբեր հարված է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում ԻՊ զինյալներին, որոնք տարիներ շարունակ չտեսնված մասշտաբներով դաժանաբար սպանել են անմեղ քրիստոնյաների»,- գրել է նա՝ Truth Social-ում:
«Ես ավելի վաղ զգուշացրել էի այդ ահաբեկիչներին, որ եթե նրանք չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ստիպված կլինեն թանկ վճարել, և դա տեղի ունեցավ»,- հավելել Է Թրամփը: Նա հավելել է, որ «մահացած ահաբեկիչները» առաջիկայում ավելի շատ կլինեն, եթե «արմատականները շարունակեն սպանել քրիստոնյաներին»: