ՀԷՑ-ի 6 հզր 112 աշխատակից պարգևատրվել է. հիմնական մասնագիտական անձնակազմն այս ֆոնդից մինչ այս երբեք չի օգտվել


ՀԷՑ-ի 6 հազար 112 աշխատակիցներ 2025թ. երկրորդ կիսամյակի արդյունքներով դեկտեմբերի 25-ին ընկերության բյուջեի պարգևատրումների ֆոնդից և տնտեսումների հաշվին խրախուսվել են 50 հազար ՀՀ դրամի չափով (հարկված) պարգևատրմամբ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ընկերության աշխատակիցների շուրջ 90% կազմող՝ այս հիմնական մասնագիտական անձնակազմը կիսամյակային և տարեկան պարգևատրումների ֆոնդից մինչ այս երբեք չի օգտվել։

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

964 դիտում

Leave a Comment