Տեխասում կողոպտիչները փորձել են գողանալ բանկոմատ։ Նրանք այն կապել են գողացված ավտոմեքենային, սակայն ճանապարհին բանկոմատը պոկվել է։
Ոստիկաններին հաջողվել է վերադարձնել գողացած բանկոմատը, իսկ ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է լքված վիճակում։ Ոստիկանությունը որոնում է կասկածյալներին։ Ենթադրվում է, որ նրանք կամ ոտքով են դիմել փախուստի, կամ ավտոմեքենան են փոխել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
672 դիտում