Գործադիրի որոշմամբ յուրաքանչյուր մարզում հայտարարվում են զբոսաշրջային կենտրոններ, որոնք կառավարվելու են սահմանված ընթացակարգով՝ որակավորված զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների կողմից։
Զբոսաշրջային կենտրոնների հայտարարման նպատակն է՝
- խթանել հավասարաչափ տարածքային զարգացումը, նպաստել բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության հաղթահարմանը և զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը՝ զբոսաշրջության ապակենտրոնացման և ռեսուրսների բաշխման միջոցով,
- հզորացնել կառավարման համակարգը։
Զբոսաշրջային կենտրոններ հայտարարելու որոշման ընդունումը կնպաստի՝
• զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարմանը,
• զբոսաշրջային ներուժ ունեցող բնակավայրերի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
Հայտարարված զբոսաշրջային կենտրոններում առաջիկա տարիներին նախատեսվում են մի շարք գործողություններ, այդ թվում՝
- բացահայտել բնակավայրերի կամ բնակավայրերի համախմբի տարածաշրջանային/համայնքային առանձնահատկությունները և ռեսուրսները, ապահովել զբոսաշրջային կենտրոնների (կլաստերների) բրենդավորումը,
- յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնի (կլաստեր) համար մշակել կառավարման պլան՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ և մասնակցայնությամբ։

