Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն. Ավինյանը պարգևատրել է լավագույններին


Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը։

605535131_1435342431281075_2078491885730361667_n.jpg (467 KB)605439726_1435342701281048_7979748573263630222_n.jpg (301 KB)

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ միայն այս տարի մարզական ֆեդերացիաների հետ համատեղ Երևանում անցկացրել ենք միջազգային 11 խոշոր մրցաշար, որոնցից հինգն ընդգրկվել է միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլաններում:

«Պարգևատրել եմ երևանցի լավագույն մարզիկներին ու մարզիչներին, ինչպես նաև սպորտի ոլորտում երկար տարիներ ծառայություններ մատուցած գործիչներին, ովքեր բարձր են պահում մեր քաղաքի և մեր երկրի անունը:

605327404_1435342711281047_2854917082246632822_n.jpg (334 KB)605280298_1435342227947762_8535793791239922534_n.jpg (312 KB)

Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն՝ շարունակաբար զարգացնելով մարզական ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում»,- սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետը։

605487020_1435342637947721_4373828401373840935_n.jpg (295 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

527 դիտում

Leave a Comment