Ֆրանսահայ փաստաբան և ակտիվիստ Ֆրանսուա Դևեջյանը հաղթանակ է տարել Ֆրանսիայի մշակույթի ադրբեջանամետ նախարար և Փարիզի քաղաքապետի թեկնածու Ռաշիդա Դատիի՝ իրեն փաստաբանական զրկելու փորձի դեմ, հայտնում է Zartonk Media-ն։
Նոյեմբերին Դատին պաշտոնական բողոք էր ներկայացրել Դևեջյանի դեմ՝ մեղադրելով նրան իրավաբանական մասնագիտության «հիմնարար սկզբունքների լուրջ և կրկնվող խախտումների» մեջ: Փաստաբանը նշել էր, որ բողոքը նպատակ ունի վախեցնել և լռեցնել քննադատությունը։
Դևեջյանն արդարացվել է իր դեմ հարուցված կարգապահական գործով։ Նշվում է, որ Փարիզի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Պիեռ Հոֆմանը դեկտեմբերի 23-ին որոշում է կայացրել մերժել Դատիի բողոքը և հաստատել, որ Դևեջյանի հայտարարությունները փաստաբանների խոսքի ազատության սահմաններում են։
Քաղաքական դրդապատճառներով կարգապահական հարձակումը տեղի է ունեցել Դևեջյանի կողմից Բաքվի ավտորիտար ռեժիմի հետ Դատիի կոռումպացված կապերի հրապարակային բացահայտումից և այն հիշեցումից հետո, որ 2026 թվականին նրան կդատեն Renault-Nissan սկանդալի գործով, որը Ֆրանսիայի ամենաաղմկոտ քաղաքական կոռուպցիայի գործերից մեկն է: Այս որոշումը լուրջ հարված է հասցնում Դատիի քաղաքական նկրտումներին՝ որպես Փարիզի քաղաքապետի թեկնածու:
