Օրորոցային երգերը՝ Արցախի մանկական բանահյուսության մեջ. փոխառնչությունները հեքիաթների հետ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հոդված է հրապարկել․

«Օրորոցային երգերը՝ Արցախի մանկական բանահյուսության մեջ. փոխառնչությունները ժողովրդական հեքիաթների հետ

Օրորոցայինները՝ մայրական գովքի ու գորովի երգերը, բացառիկ նշանակություն ունեն հայ ժողովրդական բանահյուսության մեջ, որոնցում մարմնավորված մայրական զգացումներն ու քրիստոնեական արժեհամակարգը ի սկզբանե անփոխարինելի դեր են կատարել մանկան հոգևոր և մտավոր աշխարհի ներդաշնակ ձևավորման գործում։

«Օրորել» բառը, ըստ տարածաշրջանների, ունեցել է իր յուրահատուկ տարբերակներն ու անվանումները հեյրուր, նանիկ, լորիկ, նեննի, րուրիկնանա։ Արցախում այն կոչվել է լայ-լայ, որի մեղեդու թեթևությունն ու կրկնակ արտահայտությունների ռիթմը նմանակել են ճոճվող օրորոցի ձայնը»:

 

Leave a Comment