Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց

25 Դեկտեմբերի, 2025

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց, այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին նշել է, որ տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանների գնահատումը:

Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, տեսակցության շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Տեսակցությունը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից։

Leave a Comment