Բացի տուն ունենալուց, ուրիշ բան չի հետաքրքրում, մարդավարի ապրել կուզենք. Ջրաձորի բնակիչ

Ջրաձոր գյուղի 70-ամյա Լյովա Սիմոնյանը նախքան զրույցը սկսելն ասում է. «Այ ըսպես դառը քրտինքով կապրի գյուղացին»։

Գյուղացի տղամարդը սրտնեղում է, որ 30 տարուց ավելի իր տան հարցը չի լուծվում․ «Քանի սերունդ մեզի հույս կուդանք, որ տուն պտի ունենանք։ Մենք չտեսանք տունը, գոնե մեր թոռները տեսնեն»։

Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքների դադարեցման հետ ջրաձորցիների հույսն էլ է մարել, որ երբևէ տուն կունենան։

Գյուղը տարհանելու հարցը նոր բան չէ ջրաձորցիների համար։ Խնդիրն այն է, որ Կապսի ջրամաբարի շինարարությունից հետո նախատեսվում էր հարակից 74 ընտանիք ունեցող Ջրաձոր գյուղը տեղափոխել:

Լյովա Սիմոնյանի ընտանիքն էլ այդ 74 ընտանիքներից մեկն է։

Հիշեցնենք, որ դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը. ՏԿԵ նախարարությունը պայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։

Մանրամասները` տեսանյութում․

Leave a Comment