Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

Օկուպացված Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանը Ստեփանակերտում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։

Ըստ APA-ի՝ դատավճիռը հրապարակվել է այսօր դատարանում։ Դատախազը Կարեն Ավանեսյանի համար պահանջել էր 18 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ Ավանեսյանին (ծնվ. 1967թ.) մեղսագրվող արարքի հանգամանքները հայտնի են բացառապես ադրբեջանական իշխանությունների մատուցմամբ։

58-ամյա Ավանեսյանը ձերբակալվել էր այս տարվա աշնանը։ Ադրբեջանցի իրավապահների պնդմամբ՝ նա սեպտեմբերի 14-ին իբր փորձել էր քաղաքի կենտրոնում «ահաբեկչական գործողություն իրականացնել», ինչի արդյունքում ոստիկաններ էին վիրավորվել։

Միջադեպը տեղի էր ունեցել Իլհամ Ալիևի՝ Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ։

Անկախ աղբյուրներով հնարավոր չէ հետևել դատաքննության ընթացքին:

Leave a Comment