Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Լևոն Մնացականյանը հանդես են եկել վերջին խոսքով․ նրանք հերքել են իրենց ուղղված մեղադրանքները



Tert.am-ը գրում է․


Բաքվի դատարանում ԼՂ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և գեներալ Լևոն Մնացականյանը հանդես են եկել վերջին խոսքով:



Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների վերջին «դատական նիստն» էր։ Լևոն Մնացականյանը կրկին հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նա ներկայացրել է իր ելույթի 51 էջանոց սղագրությունը՝ «դատավարության» արձանագրություններում ներառելու համար։ Գեներալից հետո ելույթ են ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, որոնք նույնպես հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները։


«Լսումները» կշարունակվեն դեկտեմբերի 26-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment