Երևանի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել. կա տուժած

Դեկտեմբերի 25-ին Նուբարաշենի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա․ վարորդը ստացել է այրվածքներ և տեղում բուժօգնություն է ստացել շտապօգնության աշխատակիցների կողմից։Այս մասին տեղեկացնում են. ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների…

Leave a Comment