ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին՝ թմրամիջոցների դեմ պայքարելու համար։
Ամերիկացի առաջնորդը, ելույթ ունենալով Ֆլորիդայում, նշել է, որ ԱՄՆ զինվորականների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ծովով ԱՄՆ թմրանյութերի մաքսանենգության ծավալը կրճատվել է 96%-ով։
«96%-ով, պարզապես մտածեք դրա մասին։ Հիմա մենք դա կանենք ցամաքում», – հավելել է Թրամփը՝ անդրադառնալով թմրամիջոցների հետ կապված ցամաքային թիրախներին հարվածելու հնարավորությանը։
«Իրականում ցամաքում ավելի հեշտ կլինի», – ընդգծել է նա ձմեռային տոների առթիվ արտասահմանում տեղակայված ամերիկյան զորքերին ուղղված իր ուղերձում։ Վերջին շաբաթներին Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը կսկսի պայքարել Լատինական Ամերիկայից թմրանյութերի մաքսանենգության դեմ:
Նա մասնավորապես ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքին։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը պնդել է, որ ամերիկյան կողմը մանրամասն տեղեկություններ ունի տարածաշրջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիների մասին։