Գյումրիի Վարդանանց հրապարակում վառվեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները ներկա են գտնվել գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը:
Շարժումը ներկայացրել է կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նվերը` Գյումրի քաղաքին։
«Նույնիսկ խավարին հնարավոր է լուսավորել ձեր սրտերը»,- նշվում է «Մեր ձևով» շարժման հաղորդագրության մեջ։