Մարդիկ երեխա են ունենում փողի համա՞ր. ծնելիության նպաստի չափը փոխվում է – 5tv

Առողջության ապահովագրության ծրագիրը որպես դրոշակ թափահարող իշխանությունը իջեցնում է դրոշակը երեխայի ծննդյան միանվագ նպաստի ծրագրով:

Համահարթեցվում է առաջին, թե հինգերորդ երեխայի ծննդի համար տրվող փողի չափը՝ հասցնելով նվազագույնին՝ 500 000 դրամի: Կառավարությունը որոշումն ընդունել է, Ազգային ժողովը պետք է հաստատի այն: Ի դեպ, Հայաստանի իշխանությունն այսպիսի որոշում է ընդունել այն դեպքում, որ Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ առաջին անգամ Երևանում մահերի թիվը գերազանցել է ծնունդների թվին:

Leave a Comment