
Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթի փոխանցմամբ՝ փրկարարներն ավարտել են Եգիպտոսի Գիզա նահանգում հինգհարկանի շենքի փլուզման վայրում որոնողական աշխատանքները, որի հետևանքով ութ մարդ է զոհվել։
«Ութ մարդ մահացել է… Քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներն ավարտել են որոնումները և Իմբաբայում փլուզված շենքի փլատակներից դուրս են բերել կնոջ վերջին մարմինը։ Մարմինը տեղափոխվել է դիահերձարան», – հաղորդել է թերթը։
Հաղորդվում է նաև ևս 15 վիրավորի մասին։