ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնա-և ուղևորափոխադրումները։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
2025 թվականի 10 ամիսների ընթացքում (նախորդ տարվա համեմատ) գրանցվել է ինչպես ԵԱՏՄ-ի ընդհանուր ուղևորաշրջանառության աճ (0,7% – ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (8,3% – ով), Բելառուսում (6,6% – ով), Ղրղզստանում (2,1% – ով) և Հայաստանում (0,2% – ով):
Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է նաև բեռնափոխադրումների աճ Ղրղզստանում (14,9%) և Ղազախստանում (11,7%): Միության ցուցանիշի աճը կազմել է 0,5 տոկոս։