Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
«Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի մատակարարման շարունակումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է «3+3» ձևաչափի կարևորությունը (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան), որի շրջանակներում շեշտը դրվում է տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման վրա։