Հայաստանում մեկնարկել է Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների ծրագիրը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դեկտեմբերից մեկնարկել է Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Հայաստանում մեկնարկել է Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների ծրագիրը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերից մեկնարկել է Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների ծրագիրը, որն իրականացվելու է Մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման (ՄՊՎ) պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) թեստավորման միջոցով, հայտնում է Առողջապահության նախարարությունը»


Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է: Այն հնարավոր է կանխարգելել և վաղ հայտնաբերել միայն սքրինինգային հետազոտությունների միջոցով:


Սքրինինգն իրականացվում է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ իրականացնող կազմակերպություններում:


Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից.

  • 30-ից 60 տարեկան կանայք՝ 5 տարին մեկ պարբերականությամբ, բացառությամբ՝


  • կանայք, որոնք երբևէ չեն ապրել սեռական կյանքով (virgo),


  • կանայք, որոնց մոտ վիրահատական միջամտությունից հետո բացակայում է արգանդի պարանոցը (վիճակ արգանդի էքստիրպացիայից հետո),


  • կանայք՝ ախտորոշված արգանդի պարանոցի քաղցկեղ կամ նախաքաղցկեղով։


   Ինչպե՞ս է իրականացվում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը.


  • 30–ից 60 տարեկան կանայք անցնում են ՄՊՎ թեստավորում։


  • Թեստի բացասական պատասխանի դեպքում հաջորդ սքրինինգային հետազոտությունը խորհուրդ է տրվում անցկացնել 5 տարի անց։


  • Թեստի դրական պատասխանի դեպքում կնոջն առաջարկվում է անցնել կոլպոսկոպիկ հետազոտություն, որն իրականցվում է հատուկ սերտիֆիկացված մասնագետների կողմից։


  • Կոլպոսկոպիկ հետազոտության ընթացքում ախտահարված օջախների կասկածի դեպքում կատարվում է արգանդի պարանոցի բիոպսիա՝ հետագա հյուսվածաբանական հետազոտությամբ։


  • Բացասական հյուսվածաբանական պատասխանի դեպքում առաջարկվում է ՊՇՌ թեստավորման կրկնում՝ 1 տարի անց։


  • Դրական հյուսվածաբանական պատասխանի դեպքում առաջարկվում է բուժական միջամտություն՝ գործող կլինիկական ուղեցույցներով։


Ծրագրի շրջանակում հետազոտությունների ողջ ծավալը և բուժումն իրականացվում են անվճար։


Leave a Comment