«Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին»․ Վաղարշապատի նախկին ՔՊ-ական ղեկավարը՝ հարուցված քրեական գործի մասին

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին և դրա շուրջ ծավալված իրադարձություններին։

Նա մասնավորապես գրել է․ «Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին:

Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն:

Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին: Իսկ մինչ այդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս»։

Leave a Comment