Դրական դինամիկա ենք նկատում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն

25.12.2025 | 20:09

Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կապերի հաստատման և վերականգնման գործընթաց է ընթանում։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով Հայաստան ռուսական հացահատիկի մատակարարման շարունակումը։ Ըստ նրա՝ դա հաստատում է 3+3 ձևաչափի զարգացման արդիականությունը։

«2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի վերջին նախարարական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այս ձևաչափով արտաքին գործերի ղեկավարների հաջորդ երկու հանդիպումները պետք է անցկացվեն Հայաստանում կամ Ադրբեջանում։ Մինչ օրս գործընկերներից պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել հանդիպումների կարգի և վայրի վերաբերյալ։ Հուսով ենք, որ նրանք շուտով կլուծեն այս հարցը և, հավանաբար, կկիսվեն տեղեկատվությամբ լրատվամիջոցների հետ»,- ասել է Զախարովան։

Նա նաև հավելել է, որ Մոսկվան կցանկանար վրացի գործընկերներին ևս տեսնել այս հարթակի հանդիպմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment