Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցը․ ՀԿԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

ՀԿԿ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մանրամասնել է, որ աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով։ «Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար»,- նշել է նա:

Leave a Comment