Նուբարաշենում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երկու անձ է տուժել. ՆԳՆ – Armenia Today

Նուբարաշենում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երկու անձ է տուժել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 18։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվում։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։

Leave a Comment