ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացված՝ երևանցի լավագույն մարզիկների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևներ է հանձնել անվանի ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Լիանա Գյուրջյանին՝ գնահատելով նրանց մարզական ձեռքբերումները։
Արարողության ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել նաև ծանրամարտի տղամարդկանց հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Նրան շնորհվել է «Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչումը։
