Նուբարաշենում ավտոտնակ է այրվել. կան վիրավորներ

Բաժանորդագրվել

Տուժածները հարազատ եղբայրներ են։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ավտոտնակներից մեկում։ Կան տուժածներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։

Կայքի տեղեկություններով` 2 մարդ այրվածքներ են ստացել։ Նրանք հարազատ եղբայրներ են, նրանցից մեկը` 54-ամյա Արմեն Ն․-ն տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը` հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Leave a Comment