Իշխանականներ ջան, էլի չստացվեց ձեր մոտ․ ձեր քաղտեխնոլոգին արդեն յուղ է վառում, ի դեպ՝ ադրբեջանական յուղ․ Ալեքսան Ալեքսանյան

Իշխանականներ ջան, էլի չստացվեց ձեր մոտ: Հայրենակիցներս, ուրեմն իշխանականներն իրենց ֆեյքերով, ֆեյք նյուզերով ինչ-որ լուրեր են տարածում, որ Սարգիս Կարապետյանի հարսանիքը տեղի է ունեցել ադրբեջանական ռեստորանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը:

«2015 թվականին «Սաֆիսա» ռեստորանի 70% բաժնետեր դարձել է մեր հայրենակից Վաչագան Պետրոսովը, և Սարգիս Կարապետյանի հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականին։

Սիրելի և հարգելի իշխանականներ, ուզո՞ւմ եք փոխեք ձեր քաղտեխնոլոգին, արդեն յուղ է վառում ոնց որ, ի դեպ՝ ադրբեջանական յուղ»,-նշել է նա։

Leave a Comment