Կաշառքի գործ. Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակից է կալանավորվել

Բաժանորդագրվել

Եվս երկու անձի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել կաշառք ստանալու և կաշառք տալու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակիցներից մեկը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով»,– նշեցին կոմիտեից։

Նույն քրեական վարույթի շրջանակում ևս երկու անձի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել կաշառք ստանալու և կաշառք տալու համար:

Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ԶԼՄ

Leave a Comment