Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել

Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել:

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվականներին հայտնել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։

«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար»,- ասել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Leave a Comment