Ղուկասյանը դատական նիստի ժամանակ նկատողություն է արել որդուն՝ «սուս, մի խոսա»

Ղուկասյանը դատական նիստի ժամանակ նկատողություն է արել որդուն՝ «սուս, մի խոսա»

25 դեկտեմբերի 2025 – 18:52 AMT

PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դատական նիստի ժամանակ դատավորը նկատողություն է արել տեղից խոսելու համար։ Դատավորի նկատողությունն ուղղված էր Վարդան Ղուկասյանին։

Սպարտակ Ղուկասյանը ցանկացել է ինչ-որ բան ասել տեղից, սակայն հայրը նրան թույլ չի տվել. «Հլը սուս, դու վաբշե մի խոսա», հայտնում է Auroranews.am-ը։

Նիստի ընթացքում Վարդան Ղուկասյանը դահլիճում նստածներին ասել է՝ ծափ տան։

«Իրավունք ունե՞նք ծափ տալու, ձայնազո՞ւրկ ենք։ Լավ, կներեք»,- ասել է Ղուկասյանը՝ ի պատասխան դատավորի պատասխանի, որ չեն կարող ծափ տալ։

Դատավորն ասել է. «Գտնվում եք դատական նիստերի դահլիճում, որևէ միջոցառման չեք մասնակցում, հանդիսատես չեք, որ ծափահարեք, դատական նիստի եք, լուռ հետևեք։ Բացառում ենք հետագայում նման վարքագիծը»։

Ավելիլ վաղ հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս 3 ամսով։

Հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Ավելի ուշ Ղուկասյանին մեղադրեցին նաև այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ հայտարարությունների համար։

Leave a Comment