Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանի խոսքով՝ Ժողովրդա-ազատագրական բանակը պատրաստ է մարտի ցանկացած պահի։
Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները:
Նա ընդգծեց, որ Ժողովրդա-ազատագրական բանակը երաշխավորված հաղթանակ կտանի Թայվանի կողմից անկախություն հռչակելու փորձերի կամ արտաքին միջամտության դեպքում։
Չինաստանը ձգտում է խաղաղ վերամիավորման, բայց իրավունք է վերապահում վճռական գործողություններ ձեռնարկել, եթե կարմիր գիծը հատվի,-նշել է նա: