25 դեկտեմբերի 2025 – 18:53 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն, հայտնում է կառավարությունը։
«Սիրում ես պետությունդ՝ պահանջիր ՀԴՄ կտրոն։
2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը տպվել է 725.4 միլիոն ՀԴՄ կտրոն։
2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 17.6 տոկոսով։
Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք վկայում են հարկային կարգապահության բարձրացման, արդար մրցակցության ամրապնդման և պետության ֆինանսական հիմքերի ուժեղացման մասին։Շնորհակալություն բոլոր այն գործարարներին, որոնք յուրաքանչյուր գործարքի կատարելիս տրամադրում են ՀԴՄ կտրոն, և բոլոր այն քաղաքացիներին, որոնք հետևողականորեն պահանջում են այն»,– ասված է հաղորդագրության մեջ։