Հայտնաբերվել է շուրջ 3 կգ թմրամիջոց․ 35 և 33–ամյա տղամարդիկ ձերբակալվել են

Մեքենայի և ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկության արդյունքում շուրջ 3կգ թմրանյութ է հայտնաբերվել

Հայտնաբերվել է շուրջ 3 կգ թմրամիջոց․ 35 և 33–ամյա տղամարդիկ ձերբակալվել են


ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունը հետևողական և նպատակային պայքար է իրականացնում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ՝ բացահայտելով հանցավոր սխեմաներ և առգրավելով խոշոր քանակի թմրամիջոցներ։


Վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 35 և 33 տարեկան տղամարդկանց, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 


33-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։


Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված ավտոմեքենայի, ինչպես նաև ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ շուրջ երեք կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։


Հայտնաբերված նյութի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։


35-ամյա քաղաքացին կալանավորվել է։


Քրեական վարույթը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 


Leave a Comment